Վանո Սիրադեղյան նախագիծ

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։1988 դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։

Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։

Վանո Սիրադեղյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրենն է։

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր

<<Ինձ մի ասեք՝ Պարոն>> պատմվածքը կարդալուց հետո հասկացա, որ Վանո Սիրադեղյանը քննադատում է այն մարդկանց, ովքեր նմանակում են մյուս երկրների դիմելաձևին։ Նրանք դիմում են միմյանց անուն ազգանունով, իսկ երբ չգիտես ո՛չ անունը, և ո՛չ էլ ազգանունը ասում են կամ <<պարոն>> կամ <<արա ախպեր>>։ նրա ասելիքը այն էր, որ գեզեցիկ չէ և՛ պաշտոնիա մարդուն դիմել պարոնով, և՛ հասարակ մարդուն, կամ նույնը հակառակը։ Նա իրեն չէր համարում պաշտոնիա մարդ և չէր ուզում, որ նրան դիմեին պարոնով։ Եվ վերջապես ասում էր, որ հայերը չնմանակեն մյուս երկրներին և ունենան իրենց համար հարմար դիմալաձևը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы