Հետազոտական աշխատանքների լուսաբանում

Առաջին անգամ էի ներկա գտնվում հետազոտական աշխատանքի պաշտպանությանը և որպես առաջին անգամ կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր էր։

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան տարելիցն է և ի պատիվ հայ բանաստեղծի հետազոտական աշխատանքը սկսեցին Չարենցի բանաստեղծություններով։ Այնուհետև անցանք աշխատանքներին։ Առաջինը ներկայացնում էր 10-րդ դասարանի աշակերտուհի Արինա Ալեքսանյանը։ Նրա աշխատանքի թեման էր Գրաֆիտի. արվե՞ստ, թե՞ վանդալիզմ։ Երբ Արինան ավարտեց, ներկաները հացեր տվեցին նրան, ուղումներ կատարեցին։ Գծանկարի ուսոցիչ՝ Ընկեր Գագիկը և Պարոն Տիգրանյանը տվյալ թեմայի հետ կապված կարելի է ասել մի փոքրիկ բանավիճեցին։

Հաջորդ աշխատանքները ներկայացրեցին Սոնան 10-րդ դասարանի սովորող և Լուսին 11-րդ դասարանի սովորղ։

Հետազոտական աշխատանքները մեծ հնարավորություն են տալիս մեզ սովորողներիս` նոր աղբյուրներ գտնելու, պրպտելու ինչպես նաև լավ հնարավորություն են հանրային խոսելու, բանավոր խոսքը լավացնելու•••

Շատերի համար այն կարծես փոքրիկ ինքնահաղթահարման փորձ լինի։

Ալենը Զաքարյան ով նույնպես 10-րդ դասարան է՝ ներկայացնում էր Հայաստանի տաճարների և Չինաստանի բուդդայական տաճարների ճարտարապետությունը։ Ժամանակի առումով նրա աշխատանքը շատ ավելի կարճ տևեց, մյուսների համեմատ, սակայն ևս հետաքրքիր էր։

Ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք, որ լավ է այս տարիքում կատարել հետազոտություն, քանի որ այն միայն օգնելու է մեզ հետագայում բուհական կրթության մեջ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы